Եվա Ռիվասը վերջերս գրազ էր եկել իր ընկերներից մեկի հետ, որ կնիհարի 19 կիլոգրամով, բայց կարծես թե երգչուհու մոտ չի ստացվում ազատվել ավելորդ կիլոգրամներից: Վերջինս հայտվել է անելանելի վիճակում: Այս առիթով վերջինս իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել հետևյալ գրառմամբ.
«Մի քանի օր առաջ քիչ էր մնում մարզվելիս կորցնեի գիտակցությունս։ Առավոտյան հազիվ էի արթնանում։ Թվում է՝ դիետան նորմալ է, քնի պակաս չունեմ և ամեն ինչ ճիշտ եմ անում, բայց վերջին շրջանում միանգամից այդքան ավելորդ քաշ կորցնելը ինձ ուժասպառ է արել։ Ես 99% պարտվելու եմ գրազը, քանի որ վերջին մեկ ու կես շաբաթվա ընթացքում անդադար մարզվում եմ։ Շնորհակալ եմ ընկերոջս ինձ խթանելու համար, բայց այլևս չեմ կարող։ Ես կբերեմ քո նվերը»,- գրում է երգչուհին իր միկրոբլոգում: