ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նախագահությամբ երեկ՝ նոյեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՀՀ հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց օրակարգում ներառված հունահռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Լևան Բերիանիձեի, սպորտային մարմնամարզության ՀՀ հավաքական թիմի անդամ Հարություն Մերդինյանի և նրանց անձնական մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին, Սամվել Գևորգյանին, Արայիկ Բաղդադյանին ու Աշոտ Գասպարյանին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացման հարցը՝ հաշվի առնելով, որ նշված մարզիկները ձեռք են բերել 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ:
Նյութի աղբյուրը՝ msy.am: