Զինված մարդիկ հարձակում են գործել Մալիում գտնվող «Radisson Blu» հյուրանոցի վրա: Շենքի ներսից լսվում են ավտոմատ զենքի կրակոցների ձայներ: Ոստիկանությունը շրջափակել են տարածքը և փակել են ճանապարհի համապատասխան հատվածները:
Վկաների խոսքերով, հարձակում գործած անձիք բղավում էին «Ալլահը հզոր է» արտահայտությունը: Հայտնի է, որ 2 գերի ազատ են արձակվել, քանի որ պարզվել է, որ նրանք մուսուլման են և կարողացել են զինյալների հրամանով կարդալ Ղուրանը:
«Radisson Blu»-ում կա 190 համար: Այն պատկանում է ամերիկացիներին և տարածված է Մալիում աշխատող օտարերկրացիների շրջանում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, վերջին տվյալներով՝ զոհվել է 9 մարդ։