Շիրակի մարզում 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ իրենց տանը կից ավտոտնակի առաստաղից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը և հայտնում, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:30-ին, «Մարալիկ» Ա/Կ շտապ օգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գուսանագյուղ բնակիչ 31-ամյա Վ. Հովհաննիսյանն ինքնասպանություն է գործել։
Վերջինս հանդիսանում է սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մահվան հանգամանքները