«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Երևանում կառուցված շքեղ առանձնատան շինարարության վրա աշխատած բանվորներին չի հաջողվել իրենց գումարներն ամբողջությամբ ստանալ:
Հիշեցնենք, որ մարզպետի առանձնատունը գտնվում է Հաղթանակ զբոսայգու ներքևի մասում, այսպես կոչված՝ Մոնումենտի բլրին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առանձնատան շինարարությանը մասնակցած արհեստավորներից մի քանիսը, որոնք իրենց խոստացված գումարն ամբողջության չեն ստացել, օրերս գնացել են Խաչատրյանի առանձնատուն, որպեսզի հանդիպեն տան տերերի հետ և ճշտեն, թե իրենց գումարները երբ են ստանալու: Սակայն պարզվել է, որ մարզպետը և նրա ընտանիքի անդամները այդ տանը գրեթե չեն լինում, ամեն դեպքում, առանձնատան պահակակետում արհեստավորներին ասել են, որ նրանց ոչնչով չեն կարող օգնել:
«Ժողովուրդ»-ը լուրերի իսկությունը փորձեց պարզել Սուրիկ Խաչատրյանից, սակայն նա, լսելով հարցը, զայրացած ասաց, որ դրանք սուտ են, և որ դրանք տարածողներն այդպես փորձում են իրեն վարկաբեկել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: