Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
«Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն», - հայտարարեց դեսպանը:
Նշենք, որ «Ուկրաինական CorruptUA պարբերականը գրել է, որ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանակովիչի մտերիմ ընկերոջ 2.5 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը դարձել է Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի նստավայրը»,- գրում է «ՀԺ»-ն։