Լոնդոնի «Չելսին» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի համար պայքարին:
Bild-ի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմամբ շահագրգռված է անձամբ Ժոզե Մոուրինյոն:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ դորտմունդցիներն այնքան էլ ոգևորված չեն հարձակվողից բաժանվելու մտքով և նրան կվաճառեն միայն 60 միլիոն եվրոյից ոչ պակաս առաջարկի դեպքում:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում գաբոնցի Օբամեյանգը մասնակցել է 21 հանդիպման և դարձել 23 գոլի հեղինակ: