Նոր ծնված երեխայի կարգաթիվն այսուհետ կարող է որոշվել՝ հաշվի առնելով նոր ծնված երեխայի մորից սերված երեխաներին՝ անկախ համատեղ բնակվելու վայրից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Ազգային ժողովում «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Այսուհետ երեխան խնամքի նպաստ կստանա, եթե ծնողն ու երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեում, այսինքն հանվել է նույն վայրում հաշվառված լինելը: Բացի դրանից, նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու կարգն է փոփոխվել. այսուհետ հաշվի ենք առնելու նոր ծնված երեխայի մորից սերված երեխաներին՝ անկախ համատեղ բնակվելու վայրից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:


