ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Սիրիայում ռուսական «Су-24» ռազմական ինքնաթիռի կործանումը՝ ասելով, որ ահաբեկչության կողմնակիցները Ռուսաստանի մեջքին հարված են հասցրել:
Պուտինը մասնավորապես ասել է. «Սա հարված է, որը մեր մեջքին հասցրել են ահաբեկիչների կողմնակիցները: Ինքնաթիռը խփվել է թուրքական «F-16» ինքնաթիռից՝ «օդ-օդ» հրթիռի միջոցով Սիրիայի տարածքում»:
Նա հայտնել է, որ «Су-24»-ը թռչում էր 6 հազար մ բարձրության վրա՝ թուրք-սիրիական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Նրա խոսքերով, Թուրքիան հիմք չուներ ռուսական ինքնաթիռը խփելու համար: