«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույի) պատժի կրման տիպը փոխվել է. մեր ունեցած տեղեկություններով` նա այլեւս պատիժը կրում է բաց ռեժիմով: Իսկ մինչ պատժախցից հեռանալը, ինչպես հայտնում են նրան մոտ կանգնած աղբյուրները, հասցրել է ամեն երեկո քեֆ-ուրախություններ կազմակերպել իր մտերիմ շրջապատի հետ: Այն, որ Տույի պատժի կրման տեսակը փոխվել է, հաստատեց նաեւ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչության պետ Գոռ Ղլեչյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: