Ռուսաստանի գլխավոր շտաբից հայտնել են, որ երեկ Թուրքիայի կողմից «Су-24»-ի կործանելու հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է դեռևս օդում, ինչպես նաև հայտնի է դարձել, որ զինծառայողը, ով մասնակցում էր ինքնաթիռի որոնողական աշխատանքներին, նույնպես զոհվել է:
Ռուսական կողմը հայտնում է, որ թուրքական կողմից չի ձեռնարկվել ոչ մի փորձ կապ հաստատելու ինքնաթիռի անձնակազմի հետ: Անձնակազմը հասցրել է լքել ինքնաթիռը, սակայն մեկը զոհվել է: