Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ խփված «Су-24»-ի օդաչուն փրկվել է: Նախարարի խոսքերով՝ օդաչուն «ողջ առողջ է»:
«Գործողությունը հաջող է ավարտվել: Օդաչուն տեղափոխվել է մեր բազա: Նա ողջ առողջ է»,- ասել է Շոյգուն:
Մոսկվայի ժամանակով 03:40 փրկարարական գործողությունը ավարտվել է: Դրա մասին հաղորդվել է նաև գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինին:
Սերգեյ Շոյգուն ասել է. «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր բոլոր տղաներից, ովքեր ամբողջ գիշեր աշխատում էին մեծ ռիսկի տակ: Գործողության հաջող ավարտվելու մասին զեկուցել եմ գերագույն հրամանատարին: Նա խնդրել է շնորհակալություն հայտնել ամբողջ անձնական կազմին, ովքեր մասնակցում էին այս գործողությանը»:
Նշենք, որ Սիրիայում շարունակում էին փնտրել «Су-24»-ի օդաչուներից մեկին, ում ճակատագիրը մինչ վերջին րոպեները անհայտ էր: Հայտնի էր միայն, որ նա հայտնվել է ավազակախմբերի տիրապետության տակ գտնվող տարածքներում: