«ՀՀԿ-ում բոլոր օդիոզ ֆիգուրներին, մանավանդ պատգամավորներին, ասել են՝ «մալչած՝ ձեններդ էս հանրաքվեի ընթացքում չլսվի», որևէ հոդաբաշխ խոսք-միտք մինչև դեկտեմբերի 6-ը չասեք, որպեսզի ՀՀԿ քարոզչությունը լուրջ «կիքսեր» չտա։ Իսկ Գալուստ Սահակյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էլ ասվել է՝ զգույշ արտահայտվեք։ Ընդ որում, պատգամավորները խոսելուց առաջ պետք է անպայմանորեն «ճշտվեն», թույլտվություն ստանան Վահրամ Բաղդասարյանից, որն էլ իր հերթին «ճշտվում» է «Այո»-ի շտաբի քարոզչական պատասխանատուի հետ։ Այս իրավիճակը խոր տագնապ է առաջացրել ՀՀԿ օդիոզների մոտ, որոնք չեն էլ թաքցնում, որ նեղացած են, որովհետև նախկինում ողջ ընտրական համակարգի «ծանրությունն» իրենց վրա էր, իսկ հիմա իրենց չեն հիշում, մեկուսացրել են։

Նրանք կարծում են, որ սա նշանակում է իրենց այժմվանից «սպիսատ» են անում։ Միակ օդիոզը, որը «շարժեր է անում» ՀՀԿ շտաբում, Սամվել Ալեքսանյանն է, որն էլ աշխատում է համ իր, համ իր եղբորորդի՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ Արտակ Ալեքսանյանի համար, որովհետև վերջինիս որևէ մեկը «պրիզնատ» չի գալիս «թաղում»՝ գտնում են, որ «հլը փոքր ա, որ մեզ ասի»։ Իրենց պիտի ասի Լֆոն, «որից էլ ժողովուրդը կպահանջի իր 5 հազարը»։ Սակայն Սամվել Ալեքսանյանն այս անգամ չի ուզում փող բաժանել, «ուզում է էժան պրծնել»,– տեղեկացրին «թաղին» մոտ կանգնած մեր աղբյուրները»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: