Նոյեմբերի 26-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան-Անդրանիկ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E» մակնիշի 34 TQ 695 պետհամարանիշի (վարորդ` Մ. Գ., ծնվ.1962 թ.) և «Մերսեդես C-200» մակնիշի 10 SL 745 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Գ.,ծնվ. 1959 թ. ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Գ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենաների մարտկոցները և փակել գազի բալոնների փականները: