Օրերս Խորվաթիայի բնակչուհի Մատեա Մեդակ Ռեզիչը ծովափին հայտնաբերել է շիշ 28 տարի հնությամբ հաղորդագրությամբ: 23 ամյա աղջիկը այդ շիշը գտել է շաբաթ օրը Պլոչե նավահանգիստի մոտ:
«Շիշը գտնվում էր աղբակույտի մեջ, որը ձմեռային անձրևները բերել էին ափ»,- պատմել է Մատեան և ավելացրել, որ շիշը ջարդված էր, սակայն հաղորդագրությունը` գրված կապույթ թանիքավոր գրիչով պահպանվել էր: Այն գտնվում էր պլաստիկ տոպրակի մեջ:
Պետք է նշել, որ շիշը հաղորդագրությամբ անցել է 8 հազար կմ ճանապարհ: Այն ուղարկվել էր 1985 թվականին կանադական Նոր Շոտլանդիա նահանգից: Հաղորդագրությունը նախատեսված էր ոմն Մերիի համար: Այս մասին նշում է Agence Franc Press գործակալությունը:
«Մերի, դու հիանալի անձնավորություն ես: Ես հուսով եմ, որ մենք կշարունակենք հաղորդագրությունը: Ես քեզ ասել էր, որ կգրեմ: Քո ընկեր Ջոնաթան, Նոր Շոթլանդիա,1985»,շ նշված է նամակի մեջ: