Բաղադրիչներ
պատրաստի շերտավոր խմոր - 1կգ
հավի ֆիլե - 200գր(խաշած)
սունկ շամպինիոն - 200գր
բրինձ - 200գր
ձու - 6 հատ(խաշած)+ 1 դեղնուց
սոխ - 1 հատ
ձիթայուղ - 100գր
նրբաբլիթ - 15 հատ(պատրաստի)
սոուս բեշամել - 200մլ
Պատրաստման եղանակ
Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:
Խաշում ենք բրինձը և թողնում, որ սառչի:
Բզկտում ենք խաշած հավի միսը և խառնում սոուս բեշամելի հետ:

Պատրաստի խմորը բաժանում ենք երկու մասի՝ մեծ և փոքր: Մեծ մասը դնում ենք ձևամանի մեջ, ապա վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ, վրան լցնում խաշած բրինձը, կրկին վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ ու վրա լցնում ենք մանր կտրատված խաշած ձուն:
Ծածկում ենք խաշած ձվի շերտը 2-3 նրբաբլիթով, ապա վրան լցնում ենք հավի միսը սոուսի հետ ու կրկին ծածկում 2-3 նրբաբլիթով: Ապա վրան լցնում ենք տապակած բանջարեղենները, վրան ծածկում 2-3 նրբաբլիթով և փակում ենք կարկանդակը խմորի փոքր մասով:
Կարկանդակի երեսը քսում ենք հարած դեղնուցը, ծակծկում պատառաքաղով մի քանի տեղից և դնում ջեռոցը 30 րոպեով 180 աստիճանում:

Համեղ և կշտացնող կուլեբյական կարող է դառնալ ընթրիքի ալտերնատիվ տարբերակը: Այն համեղ է և տաք, և սառը վիճակում:

Շեֆ Խոհարար