Ռուսաստանը մերժել է Թուրքիայի պնդումներն այն մասին, որ թուրք օդաչուները չեն իմացել, թե ում ռազմական ինքնաթիռն են խոցում երեքշաբթի օրը՝ Սիրիա-Թուրքիա սահմանին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չճանաճել ռուսական ինքնաթիռներն անհնար է՝ անվանելով Անկարայի հայտարարությունները «անհեթեթություններ և արդարացումներ»:
«Դրանց վրա կան հատուկ նշաններ, որոնք շատ լավ երևում են: Դրանք հենց մեր ինքնաթիռներն են, ոչ թե մեկ ուրիշինը»,- պարզաբանել է Պուտինը:
ՌԴ նախագահն ասել է, որ համաձայն ամերիկյան կողմի հետ համաձայնության նրանք նախապես տրամադրել են տեղեկություններ, թե որտեղ է գործելու օդուժը, որ էշելոններում, որ տեղամասում և երբ:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր. «Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա մենք չենք: Ներողություն պետք է խնդրեն նրանք, ովքեր խախտել են մեր օդային տարածքը»: