Այս ամբողջ հարայ-հրոցի մեջ կարծես թե ուշադրություն չենք դարձնում, որ մեր թշնամի պետությունում՝ Ադրբեջանում, բավական հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Իսլամիստներն արդեն զենքը ձեռքին բացահայտ փորձում են պայքարել ալիևյան կլանի դեմ: Երեկ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում կա 6 զոհ և բազմաթիվ վիրավորներ: Ի դեպ, Ադրբեջանը պատերազմի տարիներին էլ երբեք չէր փայլում իր ներքին կայունությամբ: Մի լավ գնդապետ կար՝ Սուրեթ Հուսեյնով: Սա երկու անգամ Գանձակից դուրս բերեց զորքն ու քշեց ոչ թե ռազմակաճակատ, այլ ուղիղ Բաքու՝ իշխանությունը գրավելու համար: Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունն ու կրակոցները, իհարկե, հաճելի երևույթ է, բայց մի պահ պատկերացնենք, որ նույնը լիներ Երևանում՝ կրակոցներ և զոհեր: Հայաստանը մշտապես կարողացել է շահեկան դուրս գալ հենց ներքին կայունության, այսինքն՝ իշխանության և ընդդիմության երկխոսության արդյունքում...
Նարեկ Գալստյան