«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պարզվում է՝ հայոց բազմաչարչար օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են Աժ պլենար նիստերին, որովհետև ամեն անհարգելի բացակայություն նրանց վրա նստում է 15 հազար դրամ, ինչը լուրջ թիվ է կազմում ամսվա վերջին։ Դա է պատճառը, որ հանձնաժողովների նախագահները պատժում են անհնազանդներին՝ նիստերին նրանց չմասնակցությունը «զեկուցելով» քարտուղարություն, ինչից հատկապես նեղվում է Գագիկ Ջհանգիրյանը։

Ինչ վերաբերում է ամենաշատ բացակայող Գագիկ Ծառուկյանին, անգամ այն ժամանակ, երբ մասնակցում էր նիստերին, նա երբեք չի ստացել աշխատավարձը, մշտապես փոխանցել է Աբովյանի ծերերին ու մանուկներին»: