«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից և արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել Է 1980 թվականին։ Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբուքի միջոցով արձագանքել է միայն. «Դա ինչ ինֆորմացիա է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել է, թե ինչի համար է հարցնում, Մանուկյանն այլևս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: