Բաղադրիչներ
բազուկ - 3 հատ
սխտոր - 3 պճեղ
մայոնեզ - 2ճ/գդ
ընկույզ - 50գր
աղ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
Խաշում ենք բազուկ, մաքրում և անցկացնում քերիչով:
Կտրատում ենք սխտորը և ավելացնում քերած բազուկի վրա:
Ավելացնում ենք մանր կտրատված ընկույզը, մայոնեզն ու աղը և խառնում ստացված զանգվածը:
Պատրաստի աղցանը տեղափոխում ենք սառնարան 15 րոպեով, ապա հանում ենք և մատուցում:
Կարմիր բազուկով և ընկույզով աղցանի մեջ կարող եք մայոնեզի փոխարեն օգտագործել թթվասեր:
Շեֆ Խոհարար