ՌԴ նախագահ Վ.Պուտինի մամլո խոսնակ Դ.Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի գրաֆիկում Փարիզում Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հետ հանդիպում նախատեսված էր... Հոկտեմբերի 24-ի արկածախնդրությունից հետո, երբ թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում կործանեց ռուսական ինքնաթիռը, Թուրքիայի նախագահն արդեն որերորդ անգամ հայտարարում էր, որ պատրաստ է Վ.Պուտինի հետ հանդիպել Փարիզում՝ Կլիմայի գագաթաժողովի շրջանակներում և քննարկել ռուս-թուրքական հարաբերություններում կուտակված խնդիրները... Սակայն Պեսկովի «սառը ցնցուղը» Էրդողանի համար սպասելի էր, քանի որ երեկ ՌԴ նախագահի հրամանով նոր տնտեսական պատժամիջոցներ մտցվեցին Թուրքիայի դեմ... Պուտինի մերժումից հետո ռուս-թուրքական «սառը պատերազմը» նոր թափ է հավաքելու...

Գագիկ Համբարյան