Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» թիրախում:
AS-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը:
Հիշեցնենք, որ Պերեսը բրազիլացուն ցանկանում էր ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ նա խաղում էր «Սանթոսում»:
Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 19 խաղի՝ դառնալով 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: