«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը երեկ մարզպետարանում է հավաքել մարզի բոլոր բժիշկներին ու հիվանդանոցների տնօրեններին և խիստ հրահանգել, որ «այո» ասեն սահմանադրական հանրաքվեին։ Հակառակ պարագայում մարզպետն սպառնացել է, որ աշխատանքից կհեռացնի անհնազանդներին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից։ Մարզպետի բջջային հեռախոսին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երեկ մարզպետի առօրյան խիստ հագեցած էր։ Ժամը 19-00-ին, Մասիս քաղաքում նա հավաքել էր հարակից բոլոր գյուղերի գյաղապետներին և հրահանգում էր ակտիվորեն աշխատել «Այո»-ի օգտին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։