Բաղադրիչներ
ժելատին - 10գր
շաքարավազ - 150գր
շոկոլադ սև - 100գր
կակաո - 40գր
Պատրաստման եղանակ
Լցնում ենք ժելատինն ամանի մեջ, վրան ավելացնում ենք ջուրը (այնքան, որ ծածկի ժելատինը) և թողնում 20 րոպե, ապա ավելացնում ենք շաքարավազը և դնում ենք ամանը թույլ կրակի վրա մինչև շաքարավազի հալչելը (չենք հասցնում եռման աստիճանի):

Հալեցնում ենք շոկոլադը գոլորշու վրա:
shokolade-zefir-3
Առանձին ամանի մեջ հարում ենք ժելատինային զանգվածն ու հալած շոկոլադը 5-10 րոպե:
shokolade-zefir-4
Պատրաստի զանգվածը լցնում ենք ձևամանների մեջ և տեղափոխում սառնարան 1 ժամով:
shokolade-zefir-5
Երբ զեֆիրը սառչում է, կտրատում ենք այն, թաթախում կակաոյի մեջ և մատուցում:
shokolade-zefir-6
Քաղցրի սիրահարները կարող են շոկոլադե զեֆիրի բաղադրատոմսի մեջ ավելացնել 100գր մեղր` հարելով այն մյուս բաղադրիչների հետ:

Շեֆ Խոհարար