Գոհար Սասունցին Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ աղջիկ է ունեցել: Այս մասին YerevanNews.am-ին տեղեկացրեց երգիչ Աղասի Իսպիրյանը, ով այդ պահին երգչուհու հետ ինքնաթիռում է եղել:
«Սիդնեյից 6 ժամ պետք է թռչեինք:  Թռիչքը պետք է շարունակվեր ևս 3 ժամ, սակայն Ավստրալիա-Դուբայ չվերթի ժամանակ 450 ուղևոր ունեցող օդանավը հարկադրված վայրէջք կատարեց, կղզու վրա էինք, այդ ամենը տևեց 15-20 րոպե: Անմիջապես բժիշկները ժամանեցին և Գոհարին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ ծնվեց Գայանեն:Աստծուն փառք, ամեն ինչ լավ է, առողջ երեխա է, Հիմա մի փոքր ուղեբեռերի հետ խնդիր կա, խառնվել է իրար մեր ուղեբեռերը, չենք գտնում»,- մեզ հետ զրույցում պատմեց Աղասի Իսպիրյանը: