Ինչպես արդեն նշել ենք, օրեր առաջ հանրահավաքի պատճառով միջքաղաքային ավտոբուսները վաղ առավոտից չեն աշխատում։ Իսկ քիչ առաջ Երևան Նյուզ լրատվականին ահազանգեցին քաղաքացիներ՝ հայտնելով, որ Երևան- Չարենցավան ավտոբուսները արդեն ժամեր շարունակ չեն գործում և ուսանողներն ու աշխատողները մնացել են մայրաքաղաքում, իսկ ոմանք էլ ճարահատյան օգտվում են տաքսի ծառայություններից։

Մեր լրատվականը կապ հաստատեց Տրանսպորտի Նախարարության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն այնտեղ գտնվող մեր թղթակիցը փոխանցեց, որ մեկ ժամից ավել է մարդիկ սպասում են, բայց սովորաբար ավտոբուսները գալիս և տեղաշարժվում են 20 րոպեի ընթացքում։

Կան նաև խոսակցություններ, որ վաղը ևս մարդկանց տեղափոխող ավտոբուսները չեն աշխատելու, ինչն էլ կխոչնդոտի ուսանողների դասերին և աշխատողներին։