Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց հուշահամալիրին:

Հանրապետության նախագահին ուղեկցել են խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կաթողիկոսը, և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մատուցել է սգո ծես` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: