ՖԻՖԱ-ի պաշտոնյաներից ութը, ովքեր մեղադրվում են կաշառակերության, դրամաշորթության մեջ, ընդունել են իրենց մեղքը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ, արդարադատության նախարար Լորետա Լինչը:
nytimes-ի փոխանցմամբ՝ կոռուպցիայի գործով մեղադրյալները և նրանց հանցակիցները անօրինական ճանապարհներով մի քանի տարվա ընթացքում ստացել են 200 միլիոն դոլար՝ օգտագործելով ԱՄՆ-ի բանկային համակարգը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ՖԻՖԱ-ի՝ Ցյուրիխում անցկացվող գործոմի նիստի ժամանակ, կոռուպցիայի կասկածանքով ձերբակալվել էին կազմակերպության 10 պաշտոնյաներ: