Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան «Ռեալին» հեռացրել է Իսպանիայի գավաթի խաղարկությունից:
Այդպիսի որոշում կայացվել է «Կադիսի» բողոքի քննության արդյունքում, որի հետ մադրիդյան ակումբը մրցել էր 1/16 եզրափակչում:
Հանձնաժողովը «Սեգունդա Բ»-ն ներկայացնող ակումբի պահանջները արդարացի է համարել:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբի»՝ առաջնությունից որակազրկվելու պատճառն այն է, որ թիմի ռուս կիսապաշտպան Չերիշևը խաղացելվերոնշյալ հանդիպմանը (1:3)՝ չնայած որակազրկված լինելուն: