Դեկտեմբերի 4-ին, ժամը 14.13-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` օդանավակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 ավտոճանապարհի Տաշիր-Ստեփանավան հատվածի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի 10 UU 087 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1982 թ. ծնված Վ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը և ուղևորը` 1996 թ. ծնված Գ. Ա.-ը, տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից, ովքեր հոսպիտալացվել են Տաշիրի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1991 թ. ծնված Ն. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: