09/17 ընտրատեղամասում կնիք էր կորել, որը գտնվել է աղբամանից: Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը:

Նախաձեռնության փոխանցմամբ՝ hանձնաժողովի նախագահի կնիքը հայտնվել էր հանձնաժողովի անդամներից մեկի՝ Սոնայի մոտ, իսկ Սոնայի կնիքը հայտնվել էր աղբամանում:

Ապա կնիքի մասին տեղեկացվել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչի ընթացքում քվեարկությունը տեղամասում դադարեցվել էր: Կորած կնիքը գտել են աղբամանից: