25/01 ընտրատեղամասում լցոնումներ են արվել: Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը: Նույն տեղամասում, նախաձեռնության փոխանցմամբ, խոչընդոտել են դիտորդներին՝ նկարահանում կատարել, սահմանափակել են դիտորդների տեղաշարժի ազատությունը:

Իսկ 38/19 ընտրատեղամասում, ինչպես հայտնում է «Քաղաքացի դիտորդը», մեկ ծրարի մեջ 2 քվեաթերթիկ են բաժանել:

07/26 տեղամասում էլ քաղաքացին արձանագրել է, որ իր եղբայրը, ով Ռուսաստանի քաղաքացի է և արդեն 7 տարի է ապրում է այնտեղ, դեռ ընտրացուցակում է: