Ազատության հրապարակում մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հավաքը: Տեղեկացնենք, որ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել: Մինչ ելույթները «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը փոքրիկ բախում ունեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
Վեճի թեժ պահին Րաֆֆի Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանին խնդրեց. «Ձեր առնականությունն ինձ մի ապացուցեք»: