Իտալական «Միլանը» չի պատրաստվում գնել ակումբում վարձավճարով հանդես եկող «Լիվերպուլի» և «Ատլետիկոյի» հարձակվողներ Մարիո Բալոտելլիին և Ալեսսիո Չերչիին:
Ակումբը չի պատրաստվում երկարաձգել նաև Ալեքսի, Ֆիլիպ Մեկսեսի, Քրիստիան Զապատայի և Անտոնիո Նոչերինոյի հետ հունիսին ավարտվող պայմանագրերը:
Չի բացառվում, որ արդեն հունիսին ակումբը կվաճառի թիմից ինչ-որ մեկին: Նոր պայմանագրեր կառաջարկվեն միայն Ռիկարդո Մոնտոլիվոյին և Քրիստիան Աբբիատիին, բայց, միևնույն ժամանակ, «Միլանը» կիջեցնի իր ավագի աշխատավարձը, հաղորդում է Milan News-ը: