Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Ռուսաստան է այցելելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների միջև հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի և Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների նոր մակարդակի մասին Риа Новости գործակալությանը ներկայացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա մասնավորպես նշել է, որ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմանի համագործակցության լայն ասպարեզ, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցեր:
Անդադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակին Լուկաշևիչը նշել է, որ Մոսկվայի և Երևանի հետ հարաբերությունները դուրս են եկել դաշինքային համագործակցության մակարդակ: Դրանց հիմքում գտնվող հիմնական սկզբունքները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև 1997 թվականի օգոստոսի 27-ին կնքված բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայամանգրում և ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև 200 թվականի սեպտեմբերի 26-ին դաշինքային համագործակցության հռչակագրում: Նշվել է նաև, որ արտաքին գործերի նախարարությունից երկու երկրների միջև հաստատվել են նաև միջգերատեսչական և միջխորհրդային հարաբերություններ:
Երկու երկրների միջև արտաքին համագործակցության ուղղություններին անդրադառնալից ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը տեղի է ունենում հիմնականում ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակ բարձրացավ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված համաձայնությամբ Հայաստանի մաքսային դաշինքի, Բելառուսիայի միասնական տնտեսական տարածքի, Ղազախստանի և Ռուսաստանի միջև հնարավոր համագործակցության հանձնաժողովի ստեղծման հարցը:
Էդվարդ Նալբանդյանի այցի շրջանակներում քննարկվելու են նաև հարցեր` կապված Անդրկովկասում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգություն և կայունություն հաստատելու հարցեր:
Լուկաշևիչը հայ-ռուսական առևտրական և տնտեսական համագործակցության մասին նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական դաշնակիցն է, կարևոր առևտրական կապալառուներից մեկն է և հայկական շուկայում օտար կապիտալ ներդրողներից առաջատարներից մեկը: Նա նաև նշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում կազմել է 1,2 մլրդ դոլար: