«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը դեռևս երկու շաբաթ առաջ գրել էր, որ իշխանություններն իրենց ընտրակեղծարարներին հրահանգել են ապահովել 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի պաշտոնական արդյունքներով մեր վերը բերված լուրը փաստացի հաստատվեց, բնականաբար, ոչ մեծ տատանումներով:

Մասնավորապես, պաշտոնական նախնական արդյունքներով այո-ի օգտին «քվեարկողների» թիվը կազմել է 825 հազար 622, իսկ ոչ-ի օգտին գրվել է 421 հազար 593 քվե: 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրվել էր 861 հազար քվեից մի փոքր ավել: Երևանում այո-ի արդյունքները՝ 207 հազար 507, փաստացի նույնությամբ կրկնում են 2013-ին Սերժ Սարգսյանի օգտին գրված թվերը՝ 208 հազար 349: Իշխանությունների ձախողումների աշխարհագրությունը ևս գրեթե նույն է: Մասնավորապես, ինչպես 2013-ին, իշխանություններն այս անգամ ևս Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, կատարյալ ձախողվեցին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: