Իսպանական «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլը հետաքրքրված է անգլիական «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։
Marca-ի փոխանցմամբ՝ անգլիացի մասնագետը դիտարկում է ձմռանը 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը՝ թիմի հարձակման գիծն ուժեղացնելու նպատակով։
«Լեսթերի» ղեկավարությունը Վարդիի համար պահանջում է 30 մլն ֆունտ ստերլինգ։
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 16 խաղում հարձակվողը դարձել է 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։