Բաղադրիչներ
ձու - 4 հատ
կաթ - 400գր
ալյուր - 160գր
պանիր հալված - 300գր(շերտերով)
սամիթ - 3-4 ճյուղ
մայոնեզ - 90 գր
խոզապուխտ - 300գր
աղ - մեկ պտղունց
Պատրաստման եղանակ
Հարում ենք ձուն, աղն ու ալյուրը, ապա ավելացնում ենք կաթն ու կրկին հարում, մինչև ստացվի միատարր զանգված:
nrbablitov-mini-rulet-2
Պատրաստի խմորից թխում ենք նրբաբլիթներ ու շարում իրար վրա:
nrbablitov-mini-rulet-3
Լվանում և կտրատում ենք սամիթը:
Նրբաբլիթի յուրաքանչյուր շերտի վրա քսում ենք մայոնեզը, շաղ ենք տալիս կտրատված սամիթը, վրան դնում ենք հալած պանրի շերտերը, ապա վրան դնում ենք խոզապուխտն ու փաթաթում ենք նրբաբլիթը ռուլետի ձևով:
nrbablitov-mini-rulet-4
Պատրաստի նրբաբլիթը կտրատում ենք ռուլետի տեսքով և մատուցում:
nrbablitov-mini-rulet-5
Այս քանակության մթերքից ստացվում է 8 չափաբաժին: Հրաշալի նրբաբլիթով մինի ռուլետների միջուկը կարող եք փոփոխել ըստ նախասիրության:
Շեֆ Խոհարար