Միակ ցուցանիշը, որ ամեն ամիս շարունակում է հաստատուն աճել, Հայաստանի պարտքի չափն է: Տասն ամիսների արդյունքով Հայաստանի արտաքին պարտքը դարձել է 4 միլիարդ 827 մլն դրամ:
Միայն հոկտեմբերին Հայաստանի պարտքն աճել է 48 մլն 496 հազար դոլարով: Ի դեպ, այս տարվա տասն ամիսների ընթացքում ՀՀ կառավարությունը ստորագրել է 15 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար:
Այդ գումարների մի մասը նոր-նոր պետք է ստացվի, ուստի արդեն իսկ կարող են կանխատեսել, որ տարեվերջին Հայաստանի պարտքը էլ ավելի կաճի եւ կգերազանցի հինգ միլիարդ դոլարի սահմանագիծը: Հարկ է նշել, որ ներկա վիճակում Հայաստանի պետական պարտքը ՀՀ պետական բյուջեն գերազանցում է մոտ երկու անգամ:
Սանասար Կարապետյան