Դեկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա էինք մի հուզումնաշատ, բայց միևնույն ժամանակ շատ ուրախ և պայծառ գաղափարային համերգի :
Համերգը կազմակերպվել էր ,,ԱՄԿՈ,, փրոդաքշնի նախաձեռնությամբ, իսկ համերգի կազմակերպիչն էր Ռուբինա Գրիգորյանը, ում բոլոր միջոցառումներին yn.am-ը մեծ սիրով մասնակցում է:
Համերգի նշանաբանն էր` ,, ՄԻՇՏ ԺՊՏԱ, ԵՍ ՔՈ ԸՆԿԵՐՆ ԵՄ,, : Այս կարգախոսին միացել էին համերգի մասնակիցները, գործընկերները, հանդիսատեսը, ինչպես նաև մենք:

Համերգը վարում էր տաղանդավոր երաժիշտ և դերասան Հայկ Պետրոսյանը:
Համերգային ծրագրի բացում վստահված էր Զարուհի Բաբայանին, ով հանդես եկավ իր երգի ստուդիայի սաների հետ: Գեղեցիկ դուետներով հանդես եկան Ջուսը և Կարեն Օհանյանը, Արման Սիմոնյանը և Նիկ Եգիբյանը, Էլինա Չոլախյանը և Ալբերտ Ղազարյանը, Էմմա Պետրոսյանը և Կարապետ Կարապետյանը, Սոնա Գյուլխասյանը և Լեոնը, Սոֆի Մխեյանը և Յանա Հովհանիսյանը:Նանուլը ներկայացավ ,,Ամարաս,, համույթի հետ, Միկան երգեց Եվրատեսիլում ներկայացրած երգը, Մեգին կատարեց ,,Մայրիկ,, երգը, իսկ Լիդուշիկը իր նոր երգը առաջին անգամ կատարեց այս համերգին: Հրաշալի ներկայացան Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի ,, Արմելադ,, պարային համույթի սաները, իսկ Թինա Քեյը ներկայցավ իր սաների հետ՝ տպավորիչ համարով, իսկ ,,TK,, շոու բալետի ,,Ոզնիները,, հիացրեցին բոլորին՝ մեծից փոքր: Շատ ուրախ համարով ներկայացան նաև երեխաների շատ սիրելի ուրախ ծաղրածուներ՝ Լոլիկն ու Բոլիկը : Երեկոյի ամենահուզիչ համարը Քրիստինե Պեպելյանի կատարում էր, ,,Մայրիկ,, երգի ընթացքում նրան միացավ դահլիճի հանդիսատեսը, իսկ երբ նա բեմ հրավիրեց Էրիկին , ով ՀԿ-ի երեխաներից է, բոլորի հուզմունքը կրկնապատկվեց՝ լսելով նրանց կատարումը: Համերգի վերջաբանը ևս հուզիչ ու տպավորիչ էր, երբ Սոֆի Մխեյանի ,, Հաճախ ժպտա,, երգի ժամանակ երեխաները բեմ բարձրացան պաստառներով ,, Ես Կարող Եմ,,:

Համերգից հետո հանդիսատեսը ևս ուներ անակնկալ, համերգի գլխավոր հովանավոր ,,Ջերմուկ Գրուպ,,-ը նրանց փուչիկներով տուն ճանապարհեց:

Ռուբինա Գրիգորյանը նշեց մի շատ կարևոր փաստ, որ բացի ֆինանսական օգնությունը, համերգի գլխավոր նպատակներից մեկն այն էր , որ այդ օրը երեխաները լիարժեք ուրախանան, զգան, թե ինչքան ընկերներ ունեն, որ իրենք մենակ չեն և ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Իսկ հանդիսատեսը տեսնի, որ նրանք ևս ԿԱՐՈՂ ԵՆ: Ի վերջո մենք ևս պետք է հասնենք հաշմանդամություն ունեցող մարդկանց լիարժեք ինտեգրմանը հասարակությանը: Եվ թող այս համերգը այդ կարևորագույն գործի քայլերից մեկը լինի:


Համերգի ողջ հասույթը՝ 1 400 000 դրամ, փոխանցվելու է ,,Հայ Մայրեր,, բարեգործական ՀԿ-ին, որտեղ հաշվառված են ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող 160 երեխաներ և օգտագործվելու է նրանց վերականգնողական բուժման համար:

Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնում մասնակիցներին, ովքեր անշահախնդիր համաձայնվել են մասնակցել, հանդիսատեսին, դպրոցների և կրթահամալիրների տնօրեններին և իհարկե աջակիցներին՝ այդ թվում գլխավոր հովանավոր ,,Ջերմուկ Գրուպ,,-ին, գլխավոր ինֆորմացիոն և ցուցադրման հովանավոր ,,Հ3,, հեռուստաընկերությանը, ,,Texart,, print տպագրատանը, ,,Մեդեսի,, ստոմատոլոգիական կենտրոնին, ,, Լյուսինկա,, դիզայն ստուդիային, ,, Ջամբո,, համալիրին, ,,Մուլտերի Աշխարհ,, մանկական սրճարանին, ,, Baby Town,, խանութ սրահին և բոլոր ինֆորմացիոն գործընկերներին: