Թուրքիայում իրավիճակը շատ ավելի անկայուն է, քան ինքս կանխատեսում էի: Դեպքերի զարգացումը Թուրքիային տանում են նախ սննկացման, այնուհետև մասնատման: Ինքս կանխատեսում էի առանց սննկացման մասնատումը: Իրանական գազի կիսով չափ կրճատումը ժամեր անց տվել է իր արդյունքը, ամենուր պարենային և տնտեսական ապրանքների թանկացում է տեղի ունեցել: Թանկացման ալիքի տակ են ընկել անգամ սևծովյան տարածաշրջանի թրքաբնակ նահանգները:
Որքան էլ Դավութօղլուն փորձում է Իրանից պահանջել հիմնավորված փաստարկներ մատակարարվող գազի կրճատման վերաբերյալ, միևնույն է, Իրանը հանդես է եկել մեկ հայտարարությամբ և ամեն անգամ մատնացույց է անում հայտարարություն ասված «տեխնիկական պատճառներ»: Կարելի է ասել՝ Թուրքիան հայտնվել է շրջափակման մեջ:
Կիլիկիա Հայաստան՝ ֆեյսբուք