ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր Ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում կրկին չի օգտագործել Ցեղասպանություն բառը։ Նա օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը՝ խոսելով 1,5 մլն զոհերի մասին,որոնք գազանաբար սպանվել են Օսմանյան Թուրքիայում։
Այս մասին հայտնում է АNCA-ն՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝հայտնելով իր հիասթափությունը։
Ըստ Օբամայի՝ հիշելով 98-ամյա ողբերգությունը՝ «մենք միանում ենք միլիոնավոր այն մարդկանց, ովքեր նշում են այս օրը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում»։
Նա ընդգծել է, որ իր տեսակետը այս հարցում չի փոխվել. «Փաստերի ամբողջական. ազնիվ եւ ուղիղ ճանաչումը մեր ընդհանուր հետաքրքրության շրջանակում է։ Առաջ գնալ անհնար է՝ առանց անցյալի փաստերը հաշվի առնելու»։
Օբաման իր ուղերձում գնահատել է հայերի ավանդը ԱՄՆ կյանքում,-գրում է a1plus.am։
Ի դեպ, երբ Օբաման դեռ թեկնածու էր, խոսում էր 1915թ տեղի ունեցածը ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանություն ճանաչելու իր մտադրության մասին։