«Լևանդովսկին 2 գո՞լ է խփել։ Ա՛յ քեզ սրիկա։
Իրականում լավագույն ռմբարկուների ցանկում տեղ գտնելն ինձ համար սկզբունքային չէ։ Ռոնալդուն այնքան առաջ է գնացել, որ նրան հասնել հնարավոր չէ։
Ես համաձայն եմ նույնիսկ գոլ չխփել, եթե մենք հաղթենք 1։0 կամ 2։1 հաշվով։ Անձնական ձեռքբերումները հաշվի մեջ չեն։ Մենք պատմության մեջ պետք է մտնենք բոլորով՝ թիմով։ Չէ՞ որ մենք բռնցքամարտիկներ կամ թենիսիստներ չենք», – Ձյուբայի խոսքերը մեջբերում է СЭ-ն։