Հայաստանի քաղաքական դաշտի չկայածվացության պատճառներից մեկն էլ այն է, որ կուսակցությունների ու քաղաքական գործիչների մոտ պլան մինիմումն ու պլան մաքսիմումը նույն են:
Վերջացավ նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու անհատ քաղաքական գործիչներն իրենց պլան մաքսիմումն ու պլան մինիմումը կայացված համարեցին (Սահմանադրությունը անցավ) ու սկսեցին Ամանորյա նախապատրաստությանը:
Չէ Հարգելի իշխանական և իշխանական կուսակցությանը միացած քաղաքական գործիչներ և կուսակցություններ, այդքանով ձեր սուրբ պարտքը կատարված չէ: Հիմա դուք ավելի ինտենսիվ պետք է աշխատեիք ժողովրդի հետ, որ վերջիններս ավելի լավ հասկանային նոր սահմանադրության յուրաքանչյուր կետ:
Հ.Գ. Մի կողմից էլ մտածում եմ էդ սահմանադրության դեմ կամ կողմ պայքարող քանի հոգի գիտեր առաջարկվող փոփոխությունների մասին, որ մի հատ էլ ժողովրդին բացատրեն:
Էդգար Խաչատրյան