«Հրապարակ»-ը գրում է. «Բյուջեի քվեարկությունը ՀՀԿ ԱԺ բոլոր հայտնի-անհայտներին մեկ մարդու նման բերել էր խորհրդարան, ու երբ միջանցքում Աշոտ Արսենյանից թերթը փորձում էր ճշտել՝ բյուջեով Ջերմուկի ասֆալտապատմանը փող հատկացվել է, թե ոչ, այդ պահին նրան է մոտեցել հայտնի օլիգարխը՝ Սամվել Ալեքսանյանը։
Լրագրողի հարցին` գնում եք Դուբայ Գագիկ Ծառուկյանի հետ: «Դուբայի սեզոնը գա, էլի կեթանք»: Լրիվ «սեզոն ա». Ամանոր, չքնաղ Ձյունանուշներ: «Չէ-չէ-չէ, էդպես չի. տարին երկու անգամ ենք գնում՝ հոկտեմբերի վերջ, մարտի սկիզբ, չնայած էս տարի հոկտեմբերին Մոնակո ենք գնացել, մարտին գնալու ենք Դուբայ»:
Ռուբեն Հայրապետյանը Ձեզ հետ չի՞ գալիս: «Չէ, բայց ինքն իմ լավ ախպերն ա»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում