Պորտուգալական «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր ռեկորդ է սահմանել է Չեմպիոնների լիգայում՝ անցկացրած հանդիպումների քանակով։
AS-ի փոխանցմամբ՝ երեկ՝ Եվրոպայի ամենահեղինակավոր առաջնության խմբային փուլում կայացած «Չելսի» - «Պորտու» (2:0) հանդիպումը 158-րդն էր լեգենդար դարպասապահի համար։ Այդպիսով, նա գերազանցել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ավագ Չավիի ցուցանիշը (157 հանդիպում)։
Հանդիպումներից 152-ը 34-ամյա դարպասապահը անցկացրել է «Ռեալի» կազմում, վեցը՝ «Պորտուի»։