Հայաստանից ԵՄ անդամ մի շարք երկրներ գնալու համար գործում է Վիզաների միասնական կենտրոն, որի գաղափարն առաջին հայացքից շատ լավն է, այսինքն չեն լինում կուտակումներ դեսպանատներում և այլն: Բայց ար ու տես, որ Վիզա ստանալու համար այս կենտրոնի ծառայություններից օգտվելը պարտադիր է ու վճարովի, ասեմ ավելին՝ ծառությունն ավելի թանկ է, քան վիզայի համար վճարվելիք գումարը:

20հզ դրամի կարգի գումար գանձում են այն բանի համար, որ ընդամենը իրենց ես հանձնում փաստաթղթերը և մի քանի օր անց գնում ու հետ ես ստանում անձնագիրդ, նույնն է, ինչ անում էիր դեսպանատներում, անկեղծ ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են ՀՀ քաղաքացիներից լրացուցիչ 20 հզ գումար գանձում: Մարդ կա, ով հասկացել է Կամ կա արդյոք լրատվական, ով հետաքննություն արել է այս հարցով?

Զոհրապ Եգանյան