Բաց նամակ Նաիրա Գյուրջինյանին. «Բա Ձեր արածը Ձեզ դուր եկա՞վ»:
Իմ կողմից շատ հարգված ու սիրված, բարի դեմքով ու լավ սրտով, լացելու յուրաքանչյուր առաջնությունում առաջին տեղ բռնող տիկին Նաիրա Գյուրջինյանը լրատվականներից մեկի հետ զրույցում ասել է. «Լիլիթ Հովհաննիսյանին ես եմ ստիպել, որ մասնակցի «Հայ սուպերսթար»-ին»...
Ա՛յ տիկին Գյուրջինյան, էլ վատություն չկա՞ մեր հանդեպ անեիք, Էլ ուրիշ միտք չունեի՞ք՝ իրագործեիք, ընչի՞ Դուք էս քայլին գնացիք։ Գոնե հիմա չեք փոշմանո՞ւմ, գոնե տեսնում ե՞ք, թե Ձեր համոզելու արդյունքում ինչ ունեցանք մենք։ Մենք ունեցանք մի «երգչուհի», որի երկրպագուներ են դառել եսիմ քանի հազար անչափահաս, ու իրա «շնորհիվ» փչանում է էդ երեխաների երգարվեստային ճաշակը, էդ աղջկա շնորհիվ արդեն հայտնի է դառնում ոչ հայեցի ու մուղամային երգերը, կամ էլ Ամերիկայում նկարահանված եսիմինչ տեսահոլովակ, որի երգի բառերն ու երգի իմաստը մենակ ինքն է հասկանում ու էդ երկրպագուները: Էլ չեմ ասում կոտրած սիրո, դավաճանության, ոչ երջանիկ լինելու մասին երգերը:
Ձեր համոզելու շնորհիվ մեր՝ առանց այն էլ լճացած շոու բիզնեսում մենք ունեցաք ևս մեկ ավելի լճացնող ու դեպի անդունդը տանող «երգչուհի», ով այնպես է անում, որ մեր անչափահաս սերնդի մի մասն ուղղակի չհասկանա, թե ինչ է իրական երաժշտությունը, ու որն է իրական երգը... Հիմա էսքանից հետո կարևոր հարց. բա Ձեր արածը Ձեզ դուր եկա՞վ, բա չեք փոշմանո՞ւմ... Անկեղծ ասեմ, չարժեր տենց հպարտորեն էդ արտահայտությունն անել, քանի որ նենց չի, որ լավ բան եք արել:
Չլիներ էն զհաթը, երբ Դուք նրան համոզեցիք դա:
Անկախ Հայաստան` facebook