«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ոչ»-ի միասնական ճակատն իր վերջին հրապարակային միջոցառումն անցկացրեց Ազատության հրապարակում՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրվա առթիվ երթ կազմակերպելով դեպի ԿԸՀ, որի ընթացքում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը քննադատեց ԱՄՆ-ի եւ ԵՄ դեսպաններին, սակայն որեւէ բառ չարտասանեց ՌԴ դեսպանի մասին, այն մասին, որ ԱՊՀ դիտորդների խումբը ուղղակի ցնցված էր հանրաքվեի կատարելությամբ՝ չարձանագրելով որեւէ խախտում: Զուրաբյանը դրա մասին չի խոսի, որովհետեւ դա կարող է առաջացնել ռուս դեսպանի զայրույթը, մինչդեռ ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին քննադատելը, ընդհակառակը, կարող է նրա կողմից գովասանքի առիթ տալ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: